211652_close_icon
views-count23742 դիտում article-date 11:56 06-11-2017

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի «Ազգ-բանակ» ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 11-ին կմեկնարկի «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության «Ազգ-բանակ» ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագրի շրջանակներում ՀԿ֊ի անդամները կայցելեն Արցախի Հանրապետություն և կլինեն մի շարք զորամասերում, կհանդիպեն դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող և զորամասի զինվորների հետ։ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն մեկնում է բազմաթիվ նվերներով, զորամասերին անհրաժեշտ սարք-սարքավորումներով, ծառայության մեջ աչքի ընկած զինվորների համար խրախուսական նվերներով և, իհարկե, համերգային ծրագրով։ Ծրագրի նպատակն է պարբերաբար շփվել զինվորների հետ, ամրապնդել բանակ-հասարակություն և ազգ-բանակ կապը, բացահայտել խնդիրները և հնարավորին չափ լուծում տալ դրանց, լինել հայ զինվորի կողքին։ Ծրագիրը շարունակական բնույթ է կրում, իսկ հաջորդ այցը նախատեսվում է արդեն 2018 թվականին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր