211652_close_icon
views-count16608 դիտում article-date 10:01 06-11-2017

Գորիսի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը՝ 12 945 քվեով, նրա անկուսակցական մրցակիցը ստացել է 56 ձայն

Գորիսում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանը։ Նա ջախջախիչ հաղթանակ է տարել անկուսակցական Սամվել Հարությունյանի նկատմամբ։ ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված 22 148 ընտրողներից 13 163-ը, կամ ընտրողների 59,43 տոկոսը։ Առուշանյանը ստացել է թեկնածուներին տրված կողմ ձայների 99,57 տոկոսը։ Առուշանյանը ստացել է 12 945 քվե, մինչդեռ նրա մրցակիցը՝ Ս. Հարությունյանը՝ միայն 56 քվե։ Անվավեր քվեաթերթիկները գրեթե երեք անգամ ավելի շատ էին, քան Հարությունյանի ստացած ձայները՝ 162: Նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առաջադրվել էին ՀՀԿ-ական գործարար Ա. Առուշանյանն ու անկուսակցական Ս. Հարությունյանը։ Ս. Հարությունյանը նախկինում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քննադատն էր, սակայն վերջին շրջանում դարձել է Ս. Խաչատրյանի ջերմեռանդ պաշտպանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր