211652_close_icon
views-count6390 դիտում article-date 18:59 04-11-2017

Դանիայի միգրացիայի հարցերով նախարարը փախել է փախստականներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դանիայի իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով նախարար Ինգեր Ստոյբերգը փախել է փախստականներից, որոնք մերժել են ապաստան տալ: Նախարարը փախել էր ներգաղթյալների պայման կենտրոնից, որտեղ եկել էր հեռուստածրագրի նկարահանումներին մասնակցելու համար: Կենտրոնում միգրացիոն գերատեսչության ղեկավարը հանդիպել էր իրաքյան քրդերի ընտանիքի հետ, որոնց մերժել էին ապաստան տալ և հեռուստախցիկի առջև զրուցել նրանց հետ: Սակայն այդ հանդիպումից հետո նախարարին շրջապատել են մյուս փախստականները, որոնք դժգոհ են մնացել, որ Ստոյբերգը միայն մի ընտանիքի հետ է շփվել: Արդյունքում Ստոյբերգի թիկնապահները որոշել են անմիջապես նրան էվակուացնել: Ընդ որում, երբ նախարարը հեռացել է, նրա մեքենայի վրա է նետվել մի կին, սակայն կառավարական ավտոմեքենան չի կանգնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր