211652_close_icon
views-count11128 դիտում article-date 19:56 02-11-2017

ՌԴ քաղաքացիները հերթեր են առաջացնում հարևան երկրների ԱՄՆ դեսպանատներում

Ռուսաստանի քաղաքացիները հերթեր են առաջացրել Լատվիայում, Վրաստանում, Էստոնիայում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատներում: ԱՄՆ իշխանություններն օգոստոսի վերջին որոշել էին Ռուսաստանում սահմանափակել վիզաների տրամադրումը, այդ պատճառով ՌԴ քաղաքացիները հարևան երկրներ են մեկնում վիզա ստանալու համար: Այս մասին [url=http://www.rbc.ru/rbcfreenews/59fb06189a79470d39bd3de6]rbc.ru[/url]-ին ասել է Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: Ռուսաստանի քաղաքացիներն առավել արագ վիզա ստանում են Կիևում, սակայն խուսափում են Ուկրաինա մեկնել: Նշվում է, որ Ռիգայում վիզայի համար հարցազրույցի հնարավոր է մտնել դեկտեմբերի վերջին, Տալլինում՝ նվազագույնը դեկտեմբերի 5-ին, Թբիլիսիում՝ դեկտեմբերին, իսկ Երևանում առնվազն 3 շաբաթից: Վրաստանում տուրօպերատորներն անգամ գինի-վիզային տուր են մշակել վիզայի նպատակով Թբիլիսի եկող ՌԴ քաղաքացիների համար:

Նմանատիպ նյութեր