ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի և Երևանի դեսպանատներում
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաներ տրամադրելը սովորական աշխատանքային գործընթաց է։ Նշվում է, որ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի քաղաքացիները, կարող են 8 օրվա ընթացքում վիզա ստանալ։
Նշվում է, որ այդ հնարավորությունը կարող է հետաքրքրել Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի բնակիչներին։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ նաև Երևանի ամերիկյան դեսպանատնից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելը: