211652_close_icon
views-count23722 դիտում article-date 14:15 02-11-2017

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանում հազվադեպ հանդիպող սիամական երկվորյակներ են ծնվել, հաղորդում է Indian Express-ը։ Երեխաները լույս աշխարհ են եկել Ամբայոգա նահանգի կլինիկաներից մեկում։ Նրանք ունեն ընդհանուր իրան և վերջույթներ, ընդհանուր լյարդ։ Ծնվելուց անմիջապես հետո նրանց միացրել են արհեստական շնչառության սարքեր։ Բժիշկները նաև հայտարարել են, որ նրանց առանձնացնելու և կյանքը փրկելու շանսեր չկան և փոքրիկները ծնվելուց մի քանի օր անց մահացել են։ Դեպքը շատ հազվադեպ հանդիպող վիճակ է և շատ լուրջ։ Այն պատահում է սիամական զույգերի միայն 10 տոկոսի մոտ։ Ասել է բժիշկ Սանջայ Բենսոդը, ով նշված կլինիկայի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավարն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր