211652_close_icon
views-count48310 դիտում article-date 10:40 01-11-2017

Սեքս, ֆանտաստիկա, սարսափելի կերպարներ. Արմեն Դալլաքյանն իր նոր՝ «Ինչի համար» ֆիլմի բացահայտումներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXKLUSIVElife.com

[url=http://www.exklusivelife.com/2017/10/21-02.html]EXKLUSIVElife.com[/url]-ը ներկա է գտնվել մի ֆիլմի ստեղծման պատմությանը, որը նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ։ Նոր «Ինչի համար» ֆիլմի մասին մանրամասներ փորձել ենք պարզել ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանից: -«Նախ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Անկեղծ ասած, չեմ ուզում փակագծերը բացեմ, մենակ կավելացնեմ, որ հայկական ֆիլմարտադրության մեջ կլինի նմանը չունեցող առաջին հայկական միստիկ ֆանտաստիկա և հուսով եմ, որ կսիրվի հանդիսատեսի կողմից և կլինի «Ինչի համար» ֆիլմի շարունակությունը: [b]-Ինչո՞վ է պայմանավորված այս ֆիլմի սցենարի ընտրությունը։ [/b] -Ասեմ, քանի որ հայկական ֆիլմարտադրության մեջ չկա ֆանտաստիկա, որոշեցի, որ պետք է գրեմ նման տարբերվող, բացառիկ սցենար։ Սցենարը գրվել է 2003 թվականին, բայց նկարահանվեց այս տարի։ Շատ չեմ սպասեցնի իմ սիրելի հանդիսատեսին. նոյեմբերի մեկից բոլորը կիմանան գովազդներով: [b]-Որտե՞ղ են տեղի ունեցել ֆիլմի նկարահանումները և քանի՞ օր են տևել դրանք։ [/b] -Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզում, տևել է գրեթե 25 օր: [b]-Կխնդրեմ՝ խոսեք նաև դերասանական կազմի մասին։ [/b] -Ի սկզբանե իմ միակ ցանկությունը այն է եղել, որ չլինեն ճանաչված դերասաններ, լինեն այն մարդիկ, ովքեր իրենց չեն տեսել ֆիլմերում: [b]-Արմեն, ֆիլմում նաև կան բաց տեսարաններ, ինչպե՞ս եք դա ներկայացրել, արդյո՞ք ֆիլմը դիտողները «չեն ամաչի» և գեղեցիկ ներկայացված ֆիլմի մաս կտեսնեն։ [/b] -Այո, ֆիլմում կան բաց տեսարաններ, համապատասխան սցենարին, ու նշել եմ ու ևս մեկ անգամ ասում եմ՝ ֆիլմը լինելու է 18+, մնացած մանրամասները կդիտեք, երբ կլինի մեծ էկրաններին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.exklusivelife.com/2017/10/21-02.html]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր