211652_close_icon
views-count8808 դիտում article-date 15:14 31-10-2017

Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման վայրերից մեկում թունել է փլուզվել. կան 100-ից ավելի զոհեր

Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման վայրերից մեկում՝ Պուկյոնգում, տեղի է ունեցել թունելի փլուզում, այդ մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, փոխանցում է topwar.ru-ն։ Միևնույն ժամանակ ճապոնական Asashi հեռուստաալիքը կոնկրետ տվյալներ է ներկայացրեկ զոհերի թվի մասին՝ պնդելով, որ փլուզման հետևանքով կա առնվազն 100 զոհ, իսկ100-ից ավելի մարդ այս պահին գտնվում է փլատակներում։ Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն, ինչպես նշել է հեռուստաալիքը, կա տեխնիկայի և մասնագետների պակաս։ Չի բացառվում, որ ողբերգությունը տեղի է ունեցել ջրածնային ռումբի փորձարկումն իրականացնելու ժամանակ և ենթակառուցվածքները չեն դիմացել։ Այն նաև առաջացրել է 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Առայժմ հյուսիսկորեական իշխանությունները պաշտանական հայտարարություն չեն արել։

Նմանատիպ նյութեր