211652_close_icon
views-count4685 դիտում article-date 13:36 31-10-2017

Պուտինը վավերացրել է Բելառուսի հետ զորքերի համատեղ ապահովման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է արձանագրությունը, որը վերաբերում է Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև պետությունների զորքերի համատեղ տեխնիկական ապահովմանը, հաղորդում է rosbalt.ru-ն։ Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերի 2-ին, Մինսկում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագիրը՝ ՌԴ-ի և Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման համատեղ տեխնիկական ապահովման մասին»,-ասված է դաշնային օրենքի տեքստում։

Նմանատիպ նյութեր