211652_close_icon
views-count55912 դիտում article-date 19:45 29-10-2017

Forbes. Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում 10 մլրդ դոլար վաստակած մարդն է

Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հերթական վարկանիշը: Աշխարհի ամենահարուստ մարդ է դարձել Ջեֆ Բեզոսը՝ «Amazon» ինտերնետ-խանութի ղեկավարը: Դեռ նախորդ շաբաթ ամենահարուստը համարվում է Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը: Սակայն հոկտեմբերի 26-ին Amazon ընկերության բաժնետոմսերի գները կտրուկ աճեցին: Առավոտյան ընկերությունն արժեր 82,8 մլրդ դոլար, իսկ երեկոյան՝ արդեն 93,1 մլրդ դոլար ինչի շնորհիվ Բեզոսի հարստությունն ավելացավ 10,3 մլրդ դոլարով: Բիլ Գեյթսն այժմ Բեզոսից ետ է մնում 3,1 մլրդ դոլարով: Աշխարհի ամենահարուստ 10 մարդկանց ցանկը. 1. Ջեֆ Բեզոս (ԱՄՆ, 93,1 մլրդ դոլար, Amazon.com) 2. Բիլ Գեյթս (ԱՄՆ, 89,9, Microsoft) 3. Ուորեն Բաֆետ (ԱՄՆ, 80,6, Berkshire Hathaway) 4. Ամանսիո Օրտեգա (Մեքսիկա, 77,9, Zara) 5. Մարկ Ցուկերբերգ (ԱՄՆ, 73,8, Facebook) 6. Կարլոս Սլիմ Խելու (Մեքսիկա, 64,4, Тelecom) 7. Լարի Էլիսոն (ԱՄՆ, 61,8, ծրագրային ապահովում) 8. Բերնարդ Արնո (Ֆրանսիա, 61,6, LVMH) 9. Լարի Փեյջ (ԱՄՆ, 48,2, Google) 10. Չալզ Կոհ (ԱՄՆ, 47,9, նավթի վերամշակում, առևտուր)

Նմանատիպ նյութեր