211652_close_icon
views-count8981 դիտում article-date 18:21 28-10-2017

Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» Մարսյալի շնորհիվ հաղթեց «Տոտենհեմին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Հավասար պայքարում ընթացած այս խաղում ամեն ինչ վճռեց մանկունյանցիների՝ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսյալի դիպուկ հարվածը 81-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 23 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում՝ 2 միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Տոտենհեմը» 20 միավորով 3-րդն է: [b]Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ»՝ 1:0 Մարսյալ՝ 81
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր