211652_close_icon
views-count4136 դիտում article-date 12:25 28-10-2017

Թրամփը խոստացել է հրապարակել Քեննեդու սպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել երկրի նախկին նախագահ Ջոն Քեննեդու սպանության գործով բոլոր փաստաթղթերը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ «Գեներալ Քելիի, ԿՀՎ-ի և այլ գերատեսչությունների հետ լրջորեն քննարկելուց հետո ես որոշել եմ հրապարակել բոլոր փաստաթղթերը՝ կապված Ջոն Քեննեդու սպանության գործի հետ, բացառություն կկազմեն դեռևս ողջ մնացած մարդկանց անունները և նրանց հասցեները»,-Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ Տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ դա անում է «մեծ անկեղծության ու պարզության պատճառով», ինչպես նաև նրա համար, որպեսզի վերջ դնի դավադրությունների մասին խոսակցություններին։ Նշենք, որ նախօրեին հրապարակվել է նշված գործի վերաբերյալ շուրջ 3000 փաստաթուղթ։ Ջոն Քեննեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, Տեաս նահանգի Դալլաս քաղաքում։ Պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է նախկին ռազմածովային հետևակ Լի Հարվի Օսվալդը և գործել է միայնակ, իսկ 2 օր անց Օսլավդին գնդակահարեցին Դալլասի ոստիկանական բաժանմունքում, երբ նրան պատրաստվում էին տեղափոխել դաշնային բանտ։

Նմանատիպ նյութեր