211652_close_icon
views-count4684 դիտում article-date 12:05 28-10-2017

Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին: Ինչպես հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման տեսանկյունից, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին: Երիտասարդական ֆորումի մասնակիցները, շնորհակալություն հայտնելով բանակի հրամանատարին ընդունելության համար, նշել են, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և կուսակցությունների երիտասարդական թևերի հետագա աշխատանքները առավել հասցեական կազմակերպելու առումով:

Նմանատիպ նյութեր