211652_close_icon
views-count7045 դիտում article-date 21:50 27-10-2017

Կատալոնիայի խորհրդարանը հռչակեց իր անկախությունը

Կատալոնիայի խորհրդարանը 70 կողմ ձայնով հռչակեց ինքնավար շրջանի անկախությունը Իսպանիայից։ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդես էր գալու մամուլի ասուլիսով։  Հարցի քննարկման և քվեարկության ողջ ընթացքումի Կատալոնիայի խորհրդարանի շենքի մոտ մեծաթիվ կատալոնացիներ հավաքված սպասում էին որոշման ընդունմանը։ Ավելի ուշ նրանք տոնում էին Կատալոնիայի անկախությունը և շնորհավորում միմյանց։ Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ ղեկավարություն իրականացնելուն Մադրիդից: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն կհամագործակցի միայն Իսպանիայի հետ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/27/1080848/]Հիշեցնենք[/url], որ «Միասին «այո» կոալիցիան և «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն էին գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր