211652_close_icon
views-count4497 դիտում article-date 17:56 27-10-2017

Կատալոնիայի անկախականները խորհրդարանին առաջարկում են հանրապետություն ստեղծել. El Pais

«Միասին «այո» կոալիցիան և «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է [url=https://elpais.com/ccaa/2017/10/27/catalunya/1509084887_217853.html]El Pais[/url] թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ անկախության կողմնակիցներն առաջարկում են «ստեղծել Կատալոնիայի հանրապետություն՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն»: Նրանք նաև գտնում են, որ պետք է ուժի մեջ մտնի անցումային շրջանի մասին օրենքը, որին հանվանություն է տվել տարածաշրջանային խորհրդարանը, և որի գործողությունը կասեցրել է Իսպանիայի Սահմանադրական դատարանը: Կատալոնիայի իշխանությունների վարկածով՝ այն կարգավորում է ինքնավարության դուրս գալը թագավորության կազմից: Նշենք, որ այս պահին դեռ շարունակվում Կատալոնիայի խորհրդարանի նիստը: Խորհրդարանականների մի մասը անհապաղ անկախության հռչակման կողմնակից են, մի մասն առաջարկում են երկխոսություն սկսել Մադրիդի հետ և գտնել փոխընդունելի ելքեր:

Նմանատիպ նյութեր