211652_close_icon
views-count27040 դիտում article-date 16:49 27-10-2017

Մեծ Բրիտանիայում փորձարկել են Bloodhound Supersonic գերձայնային ավտոմեքենան. այն 9 վրկ-ում զարգացրել է 322 կմ/ժ արագություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի Քորնուոլլ թերակղզու Նյուքուեյ ավանի օդակայանի տարածքում փորձարկել են Bloodhound Supersonic գերձայնային ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Life-ը, կատարվել է 2 վազք, որոնցից մեկի ժամանակ մեքենան 9 վայրկյանում զարգացրել է 322 կմ/ժ արագություն։ Նրանում տեղադրված է Eurofighter Typhoon կործանիչի շարժիչ։ Մեքենայի ինժեներները պատրաստվում են առաջիկա տարիներին ավտոմեքենայի արագությունը հասցնել մինչև ժամում 1600 կմ-ի։ Bloodhound SSC-ն վարել է Մեծ Բրիտանիայի Թագավորական զինված ուժերի էսկադրիլիայի հրամանատար Էնդի Գրինը, ով 1997 թվականին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ավտոմեքենան վարելու ընթացքում նրա արագությունը հասցնելով ժամում 1228 կմ-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր