211652_close_icon
views-count11423 դիտում article-date 20:14 26-10-2017

«Բարսելոնան» կարող է ռեկորդային 400 մլն եվրոյով վաճառել «Կամպ Նոուի» անվան իրավունքները

«Բարսելոնան» բանակցություններ է վարում պոտենցիալ հովանավորի հետ, որը պատրաստ է վճարել՝ իր բրենդը իրավունքները «Կամպ Նոու» մարզադաշտի անվան մեջ օգտագործելու համար: Այժմ «Բարսան» մոտ է դեղագործական Grifols ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում: Քննարկվում է 30 տարվա պայմանագիր կնքելու հնարավորությունը: Պայմանագրի կոնկրետ գումարն առայժմ չի նշվում, սակայն այն կարող է համաշխարհային սպորտի համար ռեկորդային լինել՝ մոտ 400 մլն եվրո: Grifols-ը՝ աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բարսելոնայում»:

Նմանատիպ նյութեր