211652_close_icon
views-count58425 դիտում article-date 10:25 26-10-2017

Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը, 3 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 34 NO 642 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 13 ԼՕ 218 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ մանկահասակ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկները, ովքեր նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին, հետո նոր տեղափոխել հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխոնցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նա Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր