211652_close_icon
views-count4703 դիտում article-date 13:23 23-10-2017

Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար` դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե' պետական, և թե' մասնավոր հատվածի ներգրավմամբ: Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երևանում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն:

Նմանատիպ նյութեր