211652_close_icon
views-count16832 դիտում article-date 22:06 21-10-2017

Ժոզե Մոուրինյո. Սա պատիժ էր, որին արժանի էինք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնացել է զարմացած իր թիմի թույլ խաղից՝ ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/21/1080408/]խաղում[/url] (1:2): «Հաղթեց այն թիմը, որն ավելի շատ էր դա ցանկանում: Ես չգիտեմ, թե ինչու էր մրցակցի մոտ հաղթանակի ծարավն ավելի շատ: Հրապարակավ չեմ քննադատելու իմ խաղացողներին: Կվերլուծեմ խաղը, և եթե անհրաժեշտ լինի, անձամբ կքննադատեմ նրանց: Ես մնացի զարմացած մեր մրցելույթից, չէի սպասում նման բան: Մրցակցի ֆուտբոլիստները խաղում էին էմոցիոնալ, ագրեսիվ, ցանկությամբ, կարծես կենաց մահու խաղի էին մասնակցում: Այդ իսկ պատճառով նրանք արժանի հաղթանակ տարան: Հնարավոր է, որ երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ ցանկություն ցույց տվեցինք, միգուցե կարող էինք հավասարեցնել հաշիվը, սակայն կարծում եմ, որ մենք արժանի էինք պատժվելու՝ նման պարտությամբ», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր