10578 դիտում
21:44 21-10-2017
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին. ՖՈՏՈՇԱՐՔ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Սիրված դերասանը 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Օտար խաղեր», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Մի նայիր հայելու մեջ» և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
20:44 01-12-2014
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին. ֆոտոշարք
Այս բաժնից
376 դիտում
23:00 18-03-2024
Այս տարի մայրաքաղաքում կտնկվի մոտ 2000 ծառ
391 դիտում
21:23 18-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև