211652_close_icon
views-count102250 դիտում article-date 09:49 21-10-2017

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և հայտնվել փոսում, նրա դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հակոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած Opel Astra մակնիշի 35 FP 729 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, որից հետո ավտոմեքենան հայտնվել է ճամփեզրին եղած փոսի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորի Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ շպրտված։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր