211652_close_icon
views-count4823 դիտում article-date 23:09 20-10-2017

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահի հետ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցության հետագա հարցերը և անելիքները: Կողմերն ընդգծեցին և կարևորեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և Կիպրոսի արդարադատության միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք օրինակելի են այլ երկրների սփյուռքյան համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց Կիպրոսի առաջնորդարան և հանդիպում ունեցավ հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Կրիսոստոմոս 2-րդ-ի հետ: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց հայ-կիպրական հարաբերությունների զարգացման գործում ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հումանիտար և արտերակրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված հուշագիրը: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ընդհանուր բնութագիրը և խնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության օրակարգը: Նախարարն ընդգծեց հայ և կիպրական եկեղեցիների միջև համագործակցության կարևորությունը, որը օժանդակ միջոց է երկու ժողովուրդների միջև դարավոր հոգևոր ու մշակութային կապերն ամրապնդելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր