211652_close_icon
views-count5169 դիտում article-date 10:42 20-10-2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը պատգամավորները դեռ չեն ուսումնասիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի տեքստը գրեթե մեկ շաբաթ է, ինչ հրապարակվել է, սակայն քաղաքական գործիչներն այնքան էլ չեն շտապում ուսումնասիրել այն: Համենայնդեպս խորհրդարանում դժվար է գտնել այնպիսի պատգամավորի, որ ամբողջությամբ ուսումնասիրել է համաձայնագրի տեքստը: Ընդ որում, եթե հիմա պատգամավորները նշում են, թե ուսումնասիրում են այն, ապա հրապարակվելուց հետո առաջին օրերին նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին փաստաթղթի հրապարակման մասին: Օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներից Կարեն Բեքարյանը, որ եվրաասոցացման թունդ կողմնակիցներից մեկն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է խոսել հրապարակված փաստաթղթի մասին՝ պատճառաբանելով, որ դեռ ուսումնասիրում է այն: Նույն պատճառաբանությամբ այս փաստաթղթի մասին կարծիք հայտնելուց հրաժարվել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով տարիներ շարունակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ է, նաև ժամանակին եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր