211652_close_icon
views-count6861 դիտում article-date 14:46 19-10-2017

Ռոբերտ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տնօրենի տեղակալ Վլադիմիր Ռախմանինին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Վլադիմիր Ռախմանինին: ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը և իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում բազմաբնույթ ծրագրերի իրականացման գործում կազմակերպության կողմից ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպմանն անդրադարձ եղավ ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, կայուն զարգացման, պարենի անվտանգության, կլիմայի փոփոխության, աղքատության կրճատմանն առնչվող խնդիրներին: Երկուստեք կարևորվեց ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը գյուղատնտեսական ոլորտի կարգավորման դաշտին առնչվող փոխգործակցության համատեքստում: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ իրավապայմանագրային դաշտի զարգացումն ավելի կխթանի համագործակցությունը Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև և կնպաստի նոր ծրագրերի մեկնարկին: Վլադիմիր Ռախմանինը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը շարունակական աջակցության համար և հույս հայտնեց, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կբերի ծրագրերի մշակման գործընթացում՝ 2018թ. կեսերին Վորոնեժում կայանալիք տարածաշրջանային հերթական հանդիպման շրջանակներում:

Նմանատիպ նյութեր