6767 դիտում
22:18 18-10-2017
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել
Հոկտեմբերի 17-18-ին Երևանում ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում շարունակվեցին քննարկումները երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, տարածաշրջանային անվտանգության, հումանիտար, տնտեսական և այլ հարցերի շուրջ:
Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարների և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարությանը:
Խորհրդակցությունների շրջանակներում իրականացվեց Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ իրավապայմանագրային բազայի գույքագրման աշխատանքներ: Արձանագրելով երկու պետությունների միջև ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը՝ կողմերը հաստատեցին դրա կատարելագործման և առանձին ոլորտներում ընդլայնման ուղղությամբ հետագա աշխատանքների կարևորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտաքին գերատեսչությունների միջև հաջորդ քաղաքական խորհրդակցություններն անցկացնել 2018 թ. Թբիլիսիում:
Նմանատիպ նյութեր
2889 դիտում
23:30 08-08-2017
Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Այս բաժնից
514 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
616 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է