211652_close_icon
views-count8364 դիտում article-date 11:51 18-10-2017

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» չի հաղթում, «Սպարտակն» ու «Բեշիքթաշը» զարմացնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղային առաջին օրը կայացավ 8 հանդիպում՝ E, F, G, H խմբերում: Կարելի է ասել, ֆանտաստիկ օր ստացվեց. բավական է նշել, որ 8 խաղում գրանցվեց 31 գոլ, այսինքն՝ միջինը գրեթե 4 գոլ մեկ խաղում, գրանդ ճակատամարտեր եղան, սենսացիոն արդյունքներ: E խմբում Ռուսաստանի չեմպիոն «Սպարտակը» անսպասելիորեն խոշոր՝ 5:1 հաշվով հաղթեց «Սևիլյային»: Իսկ ահա «Լիվերպուլը» պարզապես ոչնչացրեց սլովենական «Մարիբորին»՝ 7:0: «Մանչեսթեր Սիթին» F խմբում դժվարությամբ հաղթեց «Նապոլիին»: Ինչպես և սպասվում էր, խաղը մեծ բավականություն պատճառեց երկրպագուներին, երկու թիմն էլ բարձրակարգ խաղ ցուցադրեցին, սակայն «Նապոլին» չիրացրեց 11մ հարվածը, և դա վճռորոշ եղավ: G խմբում շարունակում է զարմացնել թուրքական «Բեշիքթաշը», որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, և հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Այս անգամ թուրքական ակումբը արտագնա խաղում ուժեղ գտնվեց «Մոնակոյից»՝ 2:1: Եվ վերջապես՝ H խմբում ՉԼ-ի գործող գավաթակիր «Ռեալը» տանը չկարողացավ հաղթել Լոնդոնի «Տոտենհեմին»: Կամ՝ միգուցե հակառակը. «Տոտենհեմը» չկարողացավ հաղթել, քանի որ գոլային բազմաթիվ պահեր ստեղծեց, որոնցից միայն մեկը կարողացավ իրացնել. բնականաբար, աչքի ընկավ Հարի Քեյնը: «Ռեալը» միայն 11մ. հարվածի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Իսկ ահա այս խմբի ֆավորիտ համարվող թիմերից մյուսը՝ Դորտմունդի «Բորուսիան», շարունակում է հուսախաբ անել իր երկրպագուներին: Մեկնարկային երկու խաղերում պարտություն կրելուց հետո դորտմունդցիները Կիպրոսում ընդամենը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին ԱՊՈԵԼ-ի հետ և միայն հրաշք պետք է լինի, որպեսզի գերմանական ակումբը կարողանա իրենից 6 միավորով առաջ ընկած «Ռեալին» ու «Տոտենհեմին» հասնի: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր [/b] [b]E խումբ [/b] «Սպարտակ» (Ռուսաստան) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 5:1 Կվինսի Պրոմես, 18, 90, Լորենսո Մելգարեխո, 58, Դենիս Գլուշակով, 67, Լուիս Ադրիանո, 74 – Սիմոն Կյաեր, 30 «Մարիբոր» (Սլովենիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:7 Ռոբերտո Ֆիրմինո, 4, 54, Ֆիլիպե Կոուտինյո, 13, Մոհամեդ Սալահ, 19, 40, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 86, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 90 Մրցաշարային իրավիճակը. «Լիվերպուլ»՝ 5 միավոր, «Սպարտակ»՝ 5, «Սևիլիա»՝ 4, «Մարիբոր»՝ 1: [b]F խումբ [/b] «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:1 Ռահիմ Ստերլինգ, 9, Գաբրիել Ժեզուս, 13 – Ամադու Դիավարա, 73, 11մ «Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1:2 Սթիվեն Բերգյոյս, 7 – Բեռնարդ, 24, 54 Մրցաշարային իրավիճակը. «Մանչեսթեր Սիթի»՝ 9, «Շախտյոր»՝ 6, «Նապոլի»՝ 3, «Ֆեյենորդ»՝ 0: [b]G խումբ [/b] «Մոնակո» (Ֆրանսիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:1 Ռադամել Ֆալկաո, 30 – Ջենկ Տոսուն, 34 «Լայպցիգ» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 3:2 Վիլի Օրբան, 8, Էմիլ Ֆորսբերգ, 37, Ժան-Կևին Օգյուստեն, 40 – Վենսան Աբուբաքար, 18, Իվան Մարկանո, 44 Մրցաշարային իրավիճակը. «Բեշիկթաշ»՝ 9, «Լայպցիգ»՝ 4, «Պորտու»՝ 3, «Մոնակո»՝ 1: [b]H խումբ [/b] «Ռեալ» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:1 Կրիշտիանու Ռոնալդու, 42, 11մ - Ռաֆայել Վարան, 28, ինքնագոլ ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:1 Միկայել Պոտե, 62 – Սոկրատիս, 67 Մրցաշարային դրություն. «Տոտենհեմ»՝ 7, «Ռեալ»՝ 7, «Բորուսիա»՝ 1, ԱՊՕԵԼ՝
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր