4503 դիտում
16:57 17-10-2017
Բռնցքամարտ Մ 18. Հայաստանի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում
Հոկտեմբերի 20-ից 29-ն Անթալիայում կընթանա բռնցքամարտի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ մրցաշարի նախապատրաստական շրջանակներում երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել:
«Սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբը մարզվել ենք Ծաղկաձորում, իսկ հոկտեմբերի 6-ից 16-ը՝ հավաք անցկացրել Օլիմպավանում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք մարզվելու համար: Վերջին երկու օրերին մարզվել ենք «Դինամոյում», իսկ հոկտեմբերի 19-ին կմեկնենք Թուրքիա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Դերենիկ Ոսկանյանը:
Մեր թիմի կազմում են. Էրիկ Թոխյան (49 կգ), Արթուր Բազեյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Արմեն Մաշակալյան (60 կգ), Բենիկ Նիկողոսյան (64 կգ), Տոնի Գալստյան (69 կգ), Գոռ Ներսիսյան (75 կգ), Մանուկ Խաչատրյան (91 կգ), Արման Մնացականյան (91+ կգ):
Հայաստանը ներկայացուցիչ չունի միայն 81 կգ քաշային կարգում:
Հայաստանցի բռնցքամարտիկները ելույթները կսկսեն հոկտեմբերի 21-ից:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
18:20 13-06-2022
Հայաստանի աթլետիկայի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ
32279 դիտում
23:27 22-08-2021
Քիքբոքսինգի Եվրոպայի հայազգի չեմպիոնը 2 տարվա դադարից հետո վերադարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
829 դիտում
14:24 06-09-2014
Պաշտոնական. Ռոնալդինյոն հանդես կգա Մեքսիկայի առաջնությունում
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում