211652_close_icon
views-count104556 դիտում article-date 14:24 16-10-2017

Ուժեղ քամի է սպասվում, ԱԻՆ-ը կոչ է արել պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ: «Ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: Միաժամանակ, ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում: Նշենք, որ երևանյան դպրոցներից տեղեկացրին, որ ԿԳՆ-ն զգուշացրել է իրենց, որ երեխաները դրսում չլինեն: Հնարավոր է, որ տարրական դասարանների աշակերտները դասերը կիսատ թողնեն և տուն գնան:

Նմանատիպ նյութեր