211652_close_icon
views-count96325 դիտում article-date 13:08 16-10-2017

Հայաստանի Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ապացուցեց, որ գողի ու ... օրը 40 օր է. բացահայտվել է «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակումը, կան ձերբակալվածներ, իսկ 1 հոգի էլ որոնվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հոկտեմբերի 9-ին «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/ashot.aharonyan]էջում [/url]նշել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երեւանի բնակիչներ, 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը եւ 34-ամյա Մարատ Գալստյանը: Աշտարակի բնակիչ, 29-ամյա Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից: Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը եւ օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան եւ «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն: Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաեւ Երեւանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից: Աշոտ Մանուկյանը եւս ձերբակալվեց: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքնության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/09/1079381/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ է մտել և սպառնացել է, որ եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան, բանկը պայթեցնելու է։ Նշված բանկ էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում էին նաև քննիչներ ու փորձագետներ։ [b]Որոնվում է Պյոտր Ցիգանովը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0421221001508144869802678.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ ՀՀ Ոստիկանության և Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր