211652_close_icon
views-count9498 դիտում article-date 23:01 15-10-2017

ԱՄՆ-ի պետքարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հանդեպ քաղաքականությունը ավելի կխստացվի.

ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Տիլերսոնն այսօր ներկայացրել է երկրի ռազմավարությունը Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հանդեպ: Նա հայտնել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները կխստացվեն, Իրանի համար կարող են պատրաստել նոր համաձայնագիր՝ միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը կշարունակվի մինչև «առաջին ռումբերը»: Հյուսիսային Կորեայի առումով Տիլերսոնը նշել է, որ բանակցությունները հնարավոր են: ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքեր թափել ճգնաժամը հաղթահարելու համարր, քանի դեռ առաջին ռումբերը չեն ընկել: «Նախագահը ինձ հստակ հասկացնել տվեց, որ ցանկանում է այս հարցը դիվանագիտական ուղիով լուծել և չի ձգտում պատերազմի: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպը ներկայացրել էր Վաշինգթոնի նոր, ավելի կոշտ ռազմավարությունը Թեհրանի հանդեպ: Ամերիկյան նախագահը հրաժարվել էր հաստատել Թեհրանի կողմից միջուկային ծրագրի համաձայնագրի կատարումը և խոստացել այդ ծրագրում փոփոխություններ կատարել:

Նմանատիպ նյութեր