211652_close_icon
views-count45954 դիտում article-date 17:30 15-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Նաիրիտ» գործարանում հայտնաբերվել է տղամարդու դի. նա որոնվում էր Ոստիկանության կողմից

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում «Նաիրիտ 2» գործարանի տարածքում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 86-ամյա Սերյոժա Սիմոնյանն էր: Դատաբժշյկի նախնական եզրակացության համաձայն՝ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Դավթյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Սիմոնյանը այս տարվա հոկտեմբերի 7-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Շենքավիթի բաժի կողմից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր