211652_close_icon
views-count4975 դիտում article-date 14:14 26-07-2017

Փրկարարները «Նաիրիտ» գործարանում վարակազերծել են սնդիկի կուտակման վայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն: Ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար: Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ: Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է (դեմերկուրիզացիա):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր