104424 դիտում
23:22 14-10-2017
Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են «Լադա Պրիորան» և հայկական համարներով «06»-ը. հայ վարորդը, ով մեկնելիս է եղել հարսանյաց արարողության, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 12-ի սահմաններում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները:
Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է, 6 հոգի այդ թվում՝ 1 երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մահացածը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Նվեր Ղուլյանն է: «06» եղել է 34 OQ 441 հաշվառման համարանիշերով:
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը փորձում է պարզել դեպքի մանրամասները: Ներկայացնում ենք մեր ընթերցողի կողմից վթարի վայրից տրամադրած լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+