211652_close_icon
views-count20449 դիտում article-date 23:48 13-10-2017

Նորագույն սարքավորումներոով հագեցած «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը մատուցում է միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատոր ծառայություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջերս հաճախ ենք լրատվական կայքերում հանդիպում լաբորատոր կենտրոնի նախանշած զարգացման ուղին վատաբանող, փորձաքննությունների որակը կասկածի տակ դնող անհիմն քննադատություններ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ: Սակայն, հարկ է նշել, որ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը ունենալով փորձառու մասնագետներ և լավագույն սարքավորումները հանրապետությունում շարունակում է աշխատել իր բնականոն հունով, ապահովելով լաբորատոր ծառայությունների զարգացման առաջընթաց և շարունակելով մնալ առաջատարը այս ոլորտում: Բավական է նշել կենտրոնի այս տարվա գործունեության մի քանի փաստ ընդամենը հաստատելու համար ասվածը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մատուցում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հսկիչ-թունաբանական լաբորատոր ծառայություններ: ՊՈԱԿ-ի կազմում գործող բոլոր չորս լաբորատորիաները հավատարմագրված են ըստ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջների: Լաբորատոր ծառայությունների կենտրոնն առանցքային գործառութային նշանակություն ունի այնպիսի կարևոր արտադրատեսակների ՀՀ ներկրման և արտահանման շղթայում, ինչպիսիք են կենդանական և բուսական ծագման սննդամթերքը, գյուղատնտեսական նշանակության թունաքիմիկատները, բուսական և կենդանական արտադրանքը և այլն: Մեր կենտրոնն իրականացնում է փորձարկումներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստանդարտ մեթոդներով, կատարում է համապատասխանության գնահատում ըստ տեղական և միջազգային նորմատիվ փաստաթղթերի: Լաբորատոր կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ մի շարք միջազգային հեղինակավոր գիտական և լաբորատոր կենտրոնների հետ: Լաբորատոր կենտրոնի աշխատակիցները շարունակական վերապատրաստումներ են անցնում ինչպես արտերկրի հեղինակավոր լաբորատոր և գիտական կենտրոններում, այնպես էլ մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող հրավիրյալ մասնագետների և փորձագետների անցկացրած խորացված տեսական-գործնական դասընթացներին: Սննդամթերքի անվտանգության լաբորատորիան գտնվում է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացի վերջնական փուլում: Բուն աշխատանքներն արդեն իսկ ավարտված են և հոկտեմբեր ամսվա վերջին նախատեսված է Միջազգային հավատարմագրման ֆորումի (IAF) և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) անդամ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի՝ ANAB-ի, գնահատող խմբի այցը լաբորատորիա ըստ գործունեության վայրի գնահատում իրականացնելու նպատակով: «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը կարևորում է ոչ միայն կենտրոնական կառույցի, այլև մարզային կառույցների դերը: Մարզային կառույցներում շիճուկաբանական հետազոտությունների լավագույնս իրականացման նպատակով 2017թ.-ին սկսել է մարզային կենտրոնների հիմնանորոգման և սարքավորումներով համալրման գործընթացը, որի շրջանակներում արդեն վերաբացվել են Արարատի և Լոռու մարզային շիճուկաբանական լաբորատորիաները և շուտով կվերաբացվի երրորդ հիմնանորոգված և սարքավորումներով ապահովված Շիրակի մարզային կենտրոնը: Նորագույն, վերջին սերնդի սարքավորումներոով հագեցվածությունը հնարավորություն կստեղծի հանրապետության երկրորդ քաղաքում մատուցելու միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատոր ծառայություններ, և անասնաբուժության, և սննդամթերքի անվտանգության ոլորտում: Մինչև տարեվերջ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը նախատեսում է ավարտին հասցնել ևս մի քանիից կենտրոնների նորոգումը և վերազինումը՝ ապահովելով լաբորատոր ծառայությունների նոր որակ նաև մարզային կենտրոններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր