211652_close_icon
views-count77466 դիտում article-date 15:29 13-10-2017

Ողբերգական դեպք Լոռու մարզում. որդին մոր դին հայտնաբերել է տանիքում՝ առաստաղից կախված

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի 12-րդ փողոցի տներից մեկում կնոջ դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները տան տանիքում՝ առաստաղի փայտից հակի պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի՝ 80-ամյա Մ. Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հ.-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին՝ 55-ամյա Գ. Հ.-ն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր