211652_close_icon
views-count23390 դիտում article-date 12:51 24-01-2015

Երևանում որդին տան տանիքում հայտնաբերել է հոր կախված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի 53 տան կիսակառույց տանիքում տղամարդու դի կա կախված: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գեղամ Աթաբեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները նշված տան տանիքում հայտնաբերել են 52-ամյա Ա. Ա.-ի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա ամուսնացած էր, ուներ 1 տղա, 1 աղջիկ և ունեցել է առողջական խնդիրներ: Նրա դին հայտնաբերել է տղան: Այս պահին նշված վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր