211652_close_icon
views-count9408 դիտում article-date 15:17 12-10-2017

Ֆալկաոն և Պերուի կիսապաշտպան Տապիան խաղի ժամանակ քննարկել են ոչ-ոքիի հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն և Պերուի կիսապաշտպան Ռենատո Տապիան ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղի (1:1) ընթացքում քննարկել են զուգահեռ ընթացող հանդիպումների արդյունքները: Ֆալկաոն ոստովանել է, որ պերուացիներին ասել է, թե ոչ-ոքին երկու թիմերին էլ ձեռնտու է: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի, Կոլումբիան դուրս եկավ աշխարհի առաջնություն, իսկ Պերուն՝ անցումային խաղերի կմասնակցի: «Վերջին հինգ րոպեն կոլումբիացիները մոտեցան մեզ և ասացին, թե ինչ վիճակ է մյուս խաղերում: Այդպիսով, մենք խաղն ավարտեցինք այնպես, ինչպես մեզ պետք էր: Ես խոսել եմ Ռադամելի հետ: Նա ինձ ասաց, որ երկուսս էլ անցնում ենք առաջ: Բայց սա ֆուտբոլ է», ասել է Տապիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր