211652_close_icon
views-count53032 դիտում article-date 10:13 12-10-2017

Մինչ Լոռու մարզում հայտնի որոշ օլիգարխներ կուրծք ծեծելով հայտարարում են բարեգործությունների մասին, WOMENS CORNER խմբի անդամներն իրական քայլի են դիմում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող և 5 անչափահաս երեխա ունեցող Քամալյանների ընտանիքին օգնելու համար գյուղապետ Ռուսլան Օհանյանը ֆեյսբուքուվ դիմել էր [color=#EF2929]WOMENS CORNER [/color]խմբին։ Հայկուհի Աբրահամյանի գլխավորությամբ մի քանի օրվա ընթացքում բարեխիղճ մարդկանց օգնությամբ հավաքվել էր մեծ քանակությամբ հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ուտելիք, մանկական սայլակներ, քաղցրավենիք և խաղալիքներ՝ երեխաների համար: Գյուղապետն իր անձնական միջոցներով օգնել էր, որպեսզի հավաքված նվերները հասցվեն Երևանից Վարդաբլուր: Ընտանիքի հայրը՝ Գագիկ Քամալյանը, ամաչեց տեսախցիկի առջև նկարվելուց, սակայն նշեց, որ տան ապրուստի գումարը հայթայթում է գերեզման փորելով և գյուղում այլ աշխատանքներ կատարելով: Իսկ մայրը՝ Մարինե Միրզոյանը, չկարողացավ զսպել արցունքները, երբ 5-12 տարեկան երեխաներին նվիրեցին նաև մանկական մահճակալ: Ի դեպ, այնքան շատ էին օգնության պարագաները, որ մնացածը բաժանվեց գյուղի այլ կարիքավոր ընտանիքների ևս։ Խմբի անդամները, որի ղեկավարն է Տաթև Թորոսյանը, որոշել են լուծել նաև ձմռան վառելափայտի հարցը: Ընտանիքն իր գոհունակությունն ու երախտիքի խոսքը հայտնեց և՛ [color=#EF2929]WOMENS CORNER[/color] խմբի անդամներին, և՛ գյուղապետին, ու բոլոր բարի մարդկանց՝ մարդասիրության ու անմնացորդ աշխատանքի համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր