211652_close_icon
views-count8024 դիտում article-date 12:38 12-10-2017

Ավստրիայում վրացիներից կազմված հանցախումբ է ձերբակալվել

Ավստրիայում իրավապահների ձեռնարկած հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Վրաստանի 14 քաղաքացիներից կազմված հանցախումբ, հաղորդում է Interfax-ը։ Կայքի տեղեկություններով՝ հանցախումբը մայրաքաղաք Վիեննայում և Ինսբրուքում ավելի քան 25 տուն է թալանել։ Գողոնի ընդհանուր գումարը գերազանցում է 125 հազար եվրոն։ Բոլոր ձերբակալվածները 20-42 տարեկան են։ Մինչև հանցախմբին ձերբակալելը, իրավապահները մի քանի ամիս շարունակ հետևել են նրանց։

Նմանատիպ նյութեր