211652_close_icon
views-count21898 դիտում article-date 23:23 12-10-2017

«ԱՐՍ ԱՎԻԱ» ՍՊԸ-ն արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

«ԱՐՍ ԱՎԻԱ» ՍՊԸ-ն արձագանքել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում սեպտեմբերի 26-ին հրապարակված՝ «Քաղաքացին պնդում է, որ «Արս Ավիա» ընկերության անփութության հետևանքով վնաս է կրել» լուրի վերաբերյալ, որում մեր ընթերցողը հայտնել էր, որ Երևանից «ԱՐՍ ԱՎԻԱ» ընկերության միջոցով Մոսկվա է ուղարկել 18 կտոր ճամպրուկ, սակայն տեղ է հասել միայն 17-ը: Այդ կապակցությամբ «ԱՐՍ ԱՎԻԱ» ընկերությունը պարզաբանում է, որ ինքը բեռը հանձնել է «Աէրոֆլոտ»-ին» և զուգահեռ ներկայացնում փաստաթուղթ՝ «Աէրոֆլոտ»-ի կողմից բեռի ընդունման մասին, որը վկայում է այն մասին, որ նշված ընկերությունը ընդունել է բեռը և բեռը գտնվում է ինքնաթիռում, այդպիսով՝ բեռի կորստի պատճառը հանդիսանում է ոչ թե «ԱՐՍ ԱՎԻԱ»-ն, այլ՝ «Աէրոֆլոտ»-ը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողը շնորհակալություն է հայտնում «ԱՐՍ ԱՎԻԱ» ընկերությանը, քանի որ նրանց միջամտության շնորհիվ ընթացք կստանա այս գործը և հույս է հայտնում որ բեռը կգտնվի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/26/1078350/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ էր ստացել իր ընթերցողից, որը ներկայացնում ենք ստորև. «Բարև Ձեզ: Ես Տաթևիկ Մինասյանն եմ: 2017 թվականի հուլիսի 6 ին «ԱՐՍ ԱՎԻԱ» ՍՊԸ-ով ուղարկեցի 18 կտոր ճամպրուկ Երևանից Մոսկվա: 17 կտորը հասել է, 1 կտոր չի հասել տեղ...»: [img]http://shamshyan.com/ups/images/0319693001507835947181178.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր