211652_close_icon
views-count18607 դիտում article-date 18:17 09-10-2017

Արթուր Ջանիբեկյանը կգլխավորի «Матч ТВ»-ն

Ռուսական մարզական «Матч ТВ» հեռուստաընկերության կառավարումը փոխանցվել է Comedy Club Production ընկերության հետ կապված մասնագետներին: Ալիքը կկառավարի «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» շոու-հեռուստաընկերության թիմը: Հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Վլադիմիր Չոպովը, որը Comedy Club-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի տեղակալն էր: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ իրականում «Матч ТВ»-ն ղեկավարելու է Արթուր Ջանիբեկյանը, որին այժմ ենթարկվելու է պրոդյուսոր Տինա Կանդելակին՝ ալիքի նախկին փաստացի ղեկավարը: Նշենք, որ վերջին երկու տարում «Матч ТВ»-ն լուրջ վնասներով էր աշխատում: 2016 թվականը ալիքը ավարտել էր 1,74 մլրդ ռուբլի վնասով, իսկ 2015-ը՝ 1,24 մլրդ ռուբլիով:

Նմանատիպ նյութեր