211652_close_icon
views-count133690 դիտում article-date 13:00 09-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. Սայաթ-Նովա պողոտայում «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից, ըստ տեղեկությունների, սպառնալիքի տակ հափշտակել են խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամեր առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ է մտել և սպառնացել է, որ եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան, բանկը պայթեցնելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված բանկ են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև քննիչներ ու փորձագետներ։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք բանկը տրաքացնող քաղաքացին հասել է իր նպատակին, այն է՝ գումար տարե՞լ է, թե՞ ոչ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր