211652_close_icon
views-count16421 դիտում article-date 11:09 08-10-2017

Մոսկվայում կկանգնեցնեն ՌԴ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը

Ռուսաստանի մայրաքաղաքում կկանգնեցնեն Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Հուշարձանի կանգնեցման առաջարկը կքննարկվի Հուշարձանների արվեստի հանձնաժողովի փորձագետների կողմից՝ հաջորդ շաբաթ: Նշենք, որ հայ խորհրդային ճարտարապետ Կ. Հալաբյանը 1932 թվականից ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։

Նմանատիպ նյութեր