211652_close_icon
views-count45686 դիտում article-date 20:50 07-10-2017

Թալինի ոստիկաններն ու Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի ծառայողները հայտնաբերել են կողոպուտի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 28-ամյա ՌԴ քաղաքացուն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Թալին քաղաքում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Նիժնի Նովգորոդի մարզի Դերժինսկ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Սարգիս Գևորգյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Թալինի բաժին և նա ՌԴ իրավապահների կողմից այս տարվա մայիսի 22-ից հետախուզվում էր ՌԴ քր.օր-ի 161 հոդվածի 1-ն մասի (կողոպուտ) մեղադրանքով։ Ս. Գևորգյանը ձերբակալվել է։ Նրան հայտնաբերելու օպերացիան ղեկավարել են Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը։ [b]Հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Սարգիս Գևորգյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0380237001507380821951231.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր