211652_close_icon
views-count4112 դիտում article-date 19:26 06-10-2017

Երեխաների իրավունքների պաշտպանության նոր կայք է ստեղծվել

Այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքներին նվիրված մարդու իրավունքների պաշտպանի՝ [url=http://children.ombuds.am/]children.ombuds.am[/url] կայքի շնորհանդեսը: «Ստեղծվել է նոր վեբ կայք, որը նվիրված է երեխաների իրավունքներին: Ինքներդ էլ գիտեք, թե որքան կարևոր են ժամանակակից տեխնոլոգիաները և այդ միջոցները փորձում ենք ծառայեցնել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այս միջոցառումը կարևորում եմ, որովհետև այն ուղղակի առնչվում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին և նրանով է պայմանավորված, որ նոր օրենքով իրականացնում է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և այդ իրավունքների պաշտպանում: Սա մեր իրավական հիմքերն ամրապնդեց, որպեսզի ակտիվ ներգրավվենք ոլորտում»,- բացման խոսքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նմանատիպ նյութեր