211652_close_icon
views-count3874 դիտում article-date 11:52 05-10-2017

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են զարգանում

Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում մի քանի օր շարունակվող գնանկումից հետո նավթի գները սկսել են անկայուն դինամիկա ցուցադրել։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այսօր առավոտյան Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.82 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.10 տոկսով և 1 բարելի դիմաց կազմել 49.93 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր