Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են զարգանում ԱՄՆ-ին վրա հասած «Հարվի» փոթորկից հետո
Նավթի համաշխարհային գները տարբեր դինամիկա են ցուցադրում ԱՄՆ-ում հզոր «Հարվի» փոթորկի գործած ավերածություններից հետո։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ առավոտյան Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ավելացել է 0.33 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,15 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.69 ԱՄՆ դոլար։
ԱՄՆ-ի Անվտանգության ու էկոլոգիական վերահսկման հարցերով վարչության տվյալներով՝ փոթորկից հետո Միացյալ Նահանգները զգալիորեն կրճատել է արդյունահանվող նավթի ծավալները։
Մասնագետների գնահատմամբ՝ «Հարվի» փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ին վրա հասած ամենահզոր փոթորիկն է եղել, որն իր արագությամբ գերզանցել է հայտնի «Կատրինա» փոթորկին։