211652_close_icon
views-count22349 դիտում article-date 23:20 04-10-2017

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը կշնոհվի կրիոէլեկտրոնային մանրադիտարկում մշակող 3 գիտնականների

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարի քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել Ժակ Դյուբոշեին, Խոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին: Այս մասին [url=https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2017/]տեղեկացնում է[/url] Նոբելյան հիմնադրամը: Գիտնականները մրացանակի են արժանացել կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային մանրադիտակի մշակման համար: Հայտնի է, որ կրիոէլեկտրոնային մանրադիտարկումը հնարավորություն է տալիս հետևել մոլեկուլներին՝ դրանք արագ սառեցնելով, բայց միևնույն ժամանակ բնական կառուցվածքը պահպանելով: Նոբելյան մրցանակակիրներին Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից կտրամադրվի 1.12 մլն եվրո: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

Նմանատիպ նյութեր