211652_close_icon
views-count5001 դիտում article-date 18:24 04-10-2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները: Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ), Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ), Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և «Էլիտ Շանթ ՍՊԸ-ի (ք. Երևան), արտադրական գործունեություննները: Ծառայության մասնագետները կասեցրել են նաև Արմավիր մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Խաչատրյանին պատկանող և Լոռու մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Մելիքսեթյանին պատկանող հանրային սննդի երկու կետերի գործունեությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Բաբկեն Բդոյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը Շիրակի մարզում: Նշված բոլոր տնտեսվարողների մոտ արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, նաև՝ հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն ունեցել սանիտարական անձնագրեր: Ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտանբերել նաև «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և կասեցրել մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը: Մանկապարտեզը, մասնավորապես, ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սառնարանային սարքավորումներով, հանդերձարանով, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից, կենդանական ծագման սննդամթերքն ընդունվել է առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի. խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը: [b]Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր